«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ֆերգյուսոն ավագն ու կրտսերը

Ֆերգյուսոն  ավագն ու կրտսերը
11.05.2018 | 02:05

Անգլիական «Մանչեստր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, գլխի ծանր վիրահատությունից ուշքի գալուց հետո, առաջին բանը, ինչով հետաքրքրվել է, «Դոնկաստր» թիմի ելույթի արդյունքն է եղել: Տեղեկացնենք, որ անգլիական այս թիմը մարզում է նրա որդին` Դարենը: Ի ցավ Ֆերգյուսոն ավագի, մրցաշրջանի ավարտական հանդիպումում թիմը կրել է պարտություն. նվազագույն հաշվով հաղթել է «ՈՒիգանը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ